ՈՒս. պլան

Մաթեմաթիկա 2 ժ

Հայոց լեզու և Գրականություն 2 ժ

Անգլերեն 4 ժ

նետաձգություն 3 ժ

Պատմություն 2 ժ

Պար 1 ժ

Էկոլոգիա 2 ժ

Հասարակագիտություն 2 ժ

նկարչություն 6 ժ

գրաֆիկա 4 ժ

Նոյեմբեր ամսվա անհատական ուսումնական պլան

Անհատական ուսումնական պլան. նոյեմբեր

  1. Ընտրությամբ դասընթաց` նկարչություն
  2. Մարզաձև` նետաձգություն
  3. Ուսուցման կազմակերպման ձև` 
  4. Լրացուցիչ կրթություն

Ուս.պլան

• Տեսադասեր՝ ըստ դասացուցակի

Մասնակցել եմ բոլոր տեսադասերին

• Ընտանեկան մարմնամարզություն (նշել, եթե իրականացնում եք )

0

• Ընտանեկան նախագծեր (նշել, որ նախագծին եք մասնակցում)

0

• Ինքնակրթություն (նշել, ինչ եք կարդում, ինչ ծագիր եք սովորում)

Կարդում եմ Путешествие к центру земли գիրքը և սովորում CINEMA 4 D  ծրագրով աշխատել։

• Բլոգային աշխատանք ( նշել ինչ աշխատանք եք տարել)

grishapoghosyan.wordpress.com
• Այլ աշխատանք դասերից դուրս (նշել, ինչ եք անում)

• Այլ․․․

ՈՒՍ․ ՊԼԱՆ

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր
Ստեղծողի մոբիլ դպրոց
2019-2020 ուսումնական տարի
Ուսուցման առաջին շրջան
8-րդ դասարանԳրիշա Պողոսյան Հարություն
Ուսումնական պլան 
Բովանդակություն Շաբաթական ժամաքանակը
VI VII VIII
Ընդհանուր բաղկացուցիչ
Մայրենի 5
Հայոց լեզու 3 3
Գրականություն 2 2
Անգլերեն 2 2 2
Ռուսերեն 2 2 2
Մաթեմատիկա 5 5 5
Բնագիտություն 2
Քիմիա 1 1
Ֆիզիկա 1 1
Կենսաբանություն 1 1
Աշխարհագրություն 1 1
Պատմություն 2 2 2
Հասարակագիտություն 1
Արվեստ 2 2 2
Տեխնոլոգիա 2 2 2
Ֆիզկուլտուրա և անվտանգ կենսագործ. Սեղանի թենիս 3 3 3
Ընդհանուր պարապմունք
Սովորողի ընտրած գործունեություն

անիմացիա

4 4 4
Ընդամենը 29 31 32
Լրացուցիչ կրթություն

 

Տնային ուսումնական աշխատանք բոլոր
Լրացուցիչ ուսուցման դասընթաց (ներ) Թումո
Ուսումնական պլանի պարզաբանումներ

1.     Ուսումնական պլանը «Ստեղծողի մոբիլ դպրոց» հեղինակային (պետական այլընտրանքային) կրթական ծրագրի (այսուհետ’ Ծրագիր) սովորողի ուսումնառության պայմանագրի հավելվածն է:

2.     6-8-րդ դասարան ընդունվում է այն սովորողը, որ իր ծնողի (օրինական ներկայացուցչի) հետ ընտրում է Ծրագիրը, սահմանված կարգով պայմանագիր կնքում ուսումնառության մասին: Ընդունելությունը կատարվում է «Մուտք կրթահամալիր» ուսումնական ճամբարով:

Է անհատական ուսումնական պլանով, որը սահմանված համար’ հիմք ունենալով սույն ուսումնական պլանը և
3.     Սովորողի ուսումնական գործունեությունը կազմակերպվում
կարգով կազմվում է ուսումնական յուրաքանչյուր շրջանի
ուսումնական շրջանի առանձնահատկությունը:4.     Տևական շրջան Հայաստանից բացակայած սովորողների համար սահմանված կարգով կարող է կազմակերպվել
անհատական ծրագրերով ուսուցում:5.     Ընդհանուր բաղկացուցիչով ուսումնական պարապմունքը կազմակերպվում է 20-25 հոգիանոց խմբով: Սովորողի
ընտրությամբ դասընթացի պարապմունքը կազմակերպվում է 8-15 հոգիանոց խմբով: Սովորողի նախասիրության
զարգացման ակումբը կազմակերպվում է 12-25 հոգիանոց խմբով: Կրթահամալիրի տնօրենի որոշմամբ կարող են գործել
ավելի փոքրաքանակ խմբեր’ կրթահամալիրի ոչ բյուջետային միջոցների հաշվին:

6.     Ուսումնական պլանի պարզաբանումներում նշված կարգերը ուսումնական պլանի հավելվածն են:                                                                                                                                                                Գրանցում

փոփոխությունները դպրոցի ղեկավարի ներկայացմամբ հաստատում է կրթահամալիրի տնօրենը:

7.     Ուսումնական տարվա առաջին շրջանը սկսվում է 2018թ.օգոստոսի 30-ից: Այն կազմակերպվում է կրթահամալիրի

(դպրոցի, դասարանի, դասընթացի, ակումբի, սովորողի ընտրությամբ գործունեության, լրացուցիչ կրթության)
ուսումնական օրացույցով:     Դրանցով որոշվում են ուսումնական շրջանները, պարապմունքները, ճամբարները,

ստուգատեսները, ծեսերը, տոները, ստեղծագործական այլ հավաքները, ուսումնական արձակուրդները:

8.     Ուսուցումը կազմակերպվում է ուսուցողական թվային միջոցներով: Դասավանդողը և սովորողը դպրոց են գալիս
սահմանված տեխնիկական պայմաններին բավարարող անհատական նեթբուք-նոթբուքով կամ պլանշետով, տանն

 

ունեն համացանց: Ծրագիրը դպրոցում ապահովում է անլար համացանցից, համակարգչից, ձայնագրիչից, ֆոտոխցիկից ուսումնական նպատակներով անարգել օգտվելու հնարավորություն:

9.     Մեդիագրադարանը. դպրոցական գրադարանը, դասավանդողների և սովորողների բլոգները, ամսագրերը սովորողին սահմանված կարգով տանը և դպրոցում ապահովում են անհրաժեշտ ուսումնական էլեկտրոնային և տպագիր նյութերով, միջոցներով:

10.   Ուսուցումը կազմակերպվում է ուսումնական պարապմունքների տարբեր ձևերի, ուսումնական նախագծերի մշակման և իրականացման, ուսումնական ճամփորդությունների, ճամբարների, ստուգատեսների միջոցով:

11.   Ուսուցման կազմակերպման մեջ սահմանված կարգով կիրառվում են հեռավար, առցանց. տնային ուսուցման ձևեր:

12.   Սովորողի ուսումնական առաջադիմությունը, գործունեության արդյունքները, ճամբարներին, ճամփորդություններին, ստուգատեսներին, ֆլեշմոբներին, նախագծերին մասնակցությունը, սովորողի մասին անհրաժեշտ այլ տեղեկություններ սահմանված կարգով էլեկտրոնային գրանցում են ստանում: Դասավանդողի գործունեության արդյունքները նույնպես սահմանված կարգով էլեկտրոնային գրանցում են ստանում:

13.   Շրջապատի, նյութական միջավայրի բարելավման, ուսումնական-հասարակական (քաղաքացիական կրթության) նախագծերն իրականացվում են սահմանված կարգով:

14.   Ուսումնական շաբաթը 5-օրյա է: Շաբաթ օրերին կարող են կազմակերպվել լրացուցիչ կրթության, ակումբային պարապմունքներ, հայրենագիտական, ուսումնական ճամփորդություններ, իրականացվել ուսումնական-հասարակական նախագծեր:

15.   Ծրագրի ամենօրյա 15 րոպե տևողությամբ ընդհանուր պարապմունքը’ սահմանված կարգով և ծրագրով, սովորողի համար լրացուցիչ կրթական ծրագիր է:

16.   Սովորողն ունի ուսումնական բլոգ, որում սահմանված կարգով արտացոլվում է նրա ուսումնական գործունեությունը:

17.   Անձնական ուսումնական բլոգի (կայքի) սահմանված կարգով վարումը սովորողի և դասավանդողի պարտադիր ուսումնական աշխատանք է:

18.   Կրթահամալիրի, ավագ դպրոցի կայքերին հետևելը և դրանց աշխատանքին մասնակցելը սովորողի ուսումնական աշխատանք է:

19.   Ուսումնական պարապմունքները կազմակերպվում են հիգիենիկ, այդ թվում’ բացօթյա, միջավայրում:

20.    Հիգիենիկ պահանջների պահպանումը, ուսումնական ներքին և արտաքին տարածքների, գույքի խնամքը սովորողի ինքնուրույնության և ինքնասպասարկման արդյունք են:

21.    Սահմանված կարգով իրականացվող ուսումնական ճամփորդությունները դասընթացների, ակումբային գործունեության, նախագծերի բաղկացուցիչն են:

22.    Սովորողի ընտրությամբ և լրացուցիչ կրթության դասընթացները, ակումբները կազմակերպվում են կրթահամալիրի ուսումնական կենտրոններում, լաբորատորիաներում, արվեստանոցներում, արհեստանոցներում:

23.    «Մայրենի լեզուն», «Հայոց լեզուն», «Գրականությունը» ներառում են գրաբարի ուսուցում:

24.    «Մաթեմատիկան» կազմված է 6-րդ դասարանում’ «Մաթեմատիկա», «Մաթեմատիկա և երևակայություն», 7-8-րդ դասարաններում ‘ «Հանրահաշիվ», «Երկրաչափություն», «Մաթեմատիկա’ առանց բանաձևերի» դասընթացներից:

25.    «Կենսաբանություն» առարկան կազմված է «Բուսաբանություն և բույսերի խնամք», «Կենդանաբանություն և կենդանիների խնամք», «Մարդու կազմախոսություն և մարմնի խնամք» դասընթացներից, որոնք ներառում են էկոլոգիայի բաղկացուցիչ և ուսուցանվում փորձի հիման վրա:

26.    «Բնական գիտություններ» բնագավառի դասընթացների ուսուցումը կազմակերպվում է լաբորատոր պայմաններում, փորձի հիման վրա, բնագիտական ու բնապահպանական աշխատանքների, էկոլոգիական, աշխարհագրական, երկրագիտական, կենսաբանական, աստղագիտական ուսումնական նախագծերով: Ֆիզիկայի, քիմիայի ուսումնական պարապմունքի ժամանակ դասարանը բաժանվում է երկու խմբի:

27.    Օտար լեզուները գործնական կիրառություն ունեն մյուս ուսումնական պարապմունքներին:

28.    «Տեխնոլոգիա» առարկան կազմված է «Տնային տնտեսվարություն», «Միջավայրի խնամք և բարեկարգում», «Պարտեզի խնամք», «Դիզայն», «Առողջագիտություն, առաջին բուժօգնություն», «Մեդիատեխնոլոգիաներ», «Դիզայն-խեցեգործություն», «Բույսերի խնամք», «Կենդանիների խնամք» դասընթացներից, կազմակեպվում է ծեսերի, տոների, ցուցադրությունների, տոնավաճառների, սպասարկման (հերթապահության) ուսումնական նախագծերի ձևով: Ուսումնական պարապմունքի ժամանակ դասարանը բաժանվում է երկու խմբի:

29.    «Արվեստ» առարկան կազմակերպվում է երաժշտության, պարի ուսուցման, արվեստի տարբեր տեսակների վերաբերյալ ուսումնական նախագծերի, ծեսի, տոնի, համերգի, ցուցադրության կազմակերպման ուսումնական նախագծերի միջոցով:

30.    «Պատմություն», «Հասարակագիտություն», «Արվեստ» դասընթացների մեջ, «Ընթերցում ենք գրաբար» ուսումնական նախագծերում ներառված են նաև «Հայոց եկեղեցու պատմություն» դասընթացի համապատասխան բաղադրիչները, միջմշակութային’ իրանական, վրացական, նախագծեր:

31.    «Ֆիզիկական կրթություն, ՆԶՊ և անվտանգ կենսագործունեություն» բնագավառը 6-9-րդ դասարաններում ներառում է սովորողի ընտրած անհատական կամ թիմային մարզաձևի պարապմունքները, մրցումները, ռազմա-մարզական խաղերը, սահմանված կարգով ռազմա-մարզական դաշտային ճամբարի կամ հավաքի մասնակցություն: Սովորողին առաջարկվող մարզական ակումբներն են նետաձգություն, սուսերամարտ, մարմնամարզություն, ֆուտբոլ, բասկետբոլ, վոլեյբոլ, ձեռքի գնդակ, սեղանի թենիս, հրաձգություն: Որպես [րացուցիչ կրթության մարզական ակումբ’ սովորողը կարողէ ընտրել լող, սեղանի թենիս, հեծանվավարություն, եռամարտ, ձիավարություն, մարզական այլ ակումբի պարապմունքներ: Կրթահամալիրում կամ կրթահամալիրից դուրս որևէ մարզաձևի լրացուցիչ կրթության ծրագրում ընդգրկված սովորողը կարողէ կրթահամալիրում մարզական-ակումբային պարապմունքների չմասնակցել: Անվտանգ գործունեության հմտություններ սովորողը գործնական եղանակով ձեռք է բերում բազմամարտի նախագծերի, քայլարշավների, բարձունքներ հաղթահարելու, վրանային ճամբարների ժամանակ:

32.    Սովորողն իր ընտրությամբ շաբաթական 4 ժամ իրականացնում է առարկայական նախագծեր’ քերականության, մաթեմատիկական, բնագիտական (ֆիզիկոսի, քիմիկոսի, կենսաբանի, աստղագետի), ինժեներական-տեխնիկական, կինո- ֆոտոյի, մեղիալրագրության, օտար լեզվի (գերմաներեն, վրացերեն, պարսկերեն, թուրքերեն, ֆրանսերեն, անգլերեն, ռուսերեն, հունարեն, իսպաներեն, իտալերեն)-թարգմանչության, կենդանիների և բույսերի խնամքի, վայրի բույսերի հավաքման-մշակման, պարտիզպանի, կերպարվեստի-դիզայնի-մոդելավորման-քանդակի, պատմաբան-հնագետ- ազգագրագետի, երգչախմբային, մարզական, արհեստավորի (այդ թվում’ նաև բրուտի, պարտիզպանի, խոհարարության, կարուձևի, գորգագործության-ասեղնագործության) գործունեություն: Սովորողը կարողէ ընտրելնաև կրթահամալիրի պատանեկան ակումբներից մեկը, ձևավորել նոր ակումբ:

33.    Սովորողի տնային աշխատանքը բաղկացած է նրա ընտրած (անհատական ուսումնական պլանով) դասընթացների առաջադրանքներից, ամենամսյա առարկայական ֆլեշմոբներից, ուսումնական նախագծի աշխատանքից:

34.    Սահմանված կարգով իրականացվող ուսումնական ճամփորդությունները դասընթացների, ակումբային գործունեության, ընտրությամբ գործունեության, ուսումնական նախագծի բաղկացուցիչն են:

 

35.    Տևական շրջան Հայաստանից բացակայած սովորողների համար կրթական ծրագիրը սահմանված կարգով կարող է կազմակերպվել անհատական ծրագրերով:

36.    Լրացուցիչ կրթությունը կազմակերպվում է կրթահամալիրի դպրոցներում, ուսումնական կենտրոններում’ սովորողի ծնողի հետ կնքվող լրացոլցիչ կրթության պայմանագրով, որպես ուսումնառության պայմանագրի հավելված, սահմանված կարգով: Սովորողը կարողէ լրացուցիչ ուսուցման դասընթաց ստանալ նաև կրթահամալիրից դուրս, սահմանված կարգով:

37.    Ուսումնական պլանի և ուսումնական ծրագրերի կատարողականն արտացոլվում է դպրոցի ղեկավարի, դասավանդողների և սովորողների ուսումնական բլոգներում և սահմանված կարգով ներկայացվող էլեկտրոնային հաշվետվություններում:

38.    Սովորողի ուսումնական ամբողջ աշխատանքն արտացոլվում է նրա ուսումնական բլոգում:

Կիրառվում են գնահատման տարբեր ձևեր, որոնք բերվում են 10 միավորանոց համակարգի: Ըստ ուսումնական շրջանների սովորողի ուսումնական գործունեության’ սահմանված կարգով կատարվող գնահատման հիմքում դրվում են սովորողի անհատապես և խմբով կատարած, իր ուսումնական բլոգում հրապարակած աշխատանքները (այդ թվում’ հետազոտական- ստեղծագործական-թարգմանական աշխատանք, ուսումնա-հասարակական նախագծերի, ուսումնական ճամփորդությունների, հայրենագիտական արշավների նյութեր, առաջադրանքների կատարում, լրացուցիչ կրթության նյութեր, ուսումնական նախագծերի, ուսումնական շրջանների հաշվետվություններ, ստեղծագործական ստուգատեսներին, հավաքներին, ցուցահանդեսներին, փառատոներին մասնակցության նյութեր): Խրախուսվում է սովորողի ուսումնական գործունեության ինքնահսկման և ինքնաստուգման ձևերի կիրառումը և հրապարակայնացումը մեդիայի միջոցով:

39.    Սովորողի ստեղծած այլ տեսակի արդյունքները սահմանված կարգով ներկայացվում են ցուցադրություններում, ցուցահանդեսներում, համերգներում, ստեղծագործական հավաքներում: