Գեղեցկություն

Իմ կարծիքով ամեն մարդ գեղեցիկ է իր Ձևով, ամեն մարդ ունի ներքին և արտաքին գեղեցկություն, ես ավելի կնախընրեի ներքին գեղեցկությունը, Բայց չեմ արհամարում արտաքինը։ Որոշ մարդիկ քննադատում են այլ մարդկանց ոճը, և դա ես սխալ եմ համարում, նաև սխալ եմ համարում ըստ մարդու ոճի դատողություններ անելը, Օրինակ՝ կոստյումով մարդկանց համարում են պաշտոնական, և այլ կարծրատիպեր։ Յուրաքանչյուր մարդ իրավունք ունի, հագնվել ինչպես ուզում է և վարվել այնպես ինչպես ուզում է՝ չխախտելով հասարակական կարգը։

Կրոն

Կրոնն իմ կյանքում այնքան էլ մեծ դեր չի տանում, սակայն ես ուսումնասիրել եմ տարբեր կրոններ, ինձ դուր եկավ բուդդայականությունը քանի որ այնտեղ ի տարբերություն այլ կրոնների փիլիսոփայական մտքեր են։ Օրինակ՝ Բուդդան առաջա­ցրեց նոր սկզբունք՝ բոլոր մարդիկ նույնն են և հավասար։ Նրանք տարբերվում են ոչ թե ծագմամբ, մաշկի գույնով, սոցիալական դիրքով, այլ բարոյական գիտակցությամբ, բարձրագույն ճշմարտության ըմբռնմամբ։ Տառապանքներից ազատագրվելու և փրկվելու ուղին Բուդդան տեսնում էր ինքնակատարելագործման, ինքնուրույն կեր­պով բարին ու չարը ճանաչելու, ինքնամաքրագործման ու ինքնաճանաչո­ղության մեջ։ Զոհաբերությունների ծիսակատարությունների համակարգը նա փոխարինեց հաճույքների, կրքերի և ցան­կությունների զոհաբերմամբ։

Բուդդիզմի փրկության վարդապետության հիմքում ընկած է չորս «վեհագույն ճշմարտությունների» մասին ուսմունքը՝

  • մարդկային կյանքը տառապանք է. գոյություն ունենալ նշանա­կում է տառապել
  • տառապանքնե­րը ծնվում են որոշակի պատճառներից. ցանկություններ, կրքեր, ձգտումներ, ապրելու տենչ
  • ազատագրվելու ուղին. այն է՝ հրաժարվել ցան­կություններից, զսպել կրքերը, ձգտումները
  • առաքինություններ. մարդը ազատվում է տառապանքներից և հայտնվում հանգիստ վիճակում

Բուդդայի 8 առաքինություններն են.

  • ճշմարիտ հայացք. ազատվել մոլորություններից, որի համար պետք է հասկանալ 4 ազնիվ ճշմարտությունները
  • ճշմարիտ վճռականություն. հեռու մնալ աշխարհիկ կյանքից, վատ մտադրություններից, մարդկանց նկատմամբ ունեցած թշնամանքից
  • ճշմարիտ խոսք. հեռու մնալ ստախոսությունից, զրպարտությունից, դաժան խոսքերից, անիմաստ խոսակցություններից
  • ճշմարիտ վարքագիծ. հրաժարում ամեն ապրողի սպանու­թյունից, զգայական հակումների կեղծ բավարարումից
  • ճշմարիտ ապրելակերպ. ապրել ազնվորեն, նույնիսկ կյանքը պահպանելու համար չդիմել արգելված միջոցների
  • ճշմարիտ ջանք (ջանադրություն.՝ պետք է հեռացնել վատ մտքերը և ծնել լավ մտքեր և դա կատարել անընդհատ
  • մտքի ճշմարիտ ուղղվածություն. պետք է ամեն ինչ ընդունել այնպես, ինչպես կա՝ մարմինը մարմին է, միտքը՝ միտք, և առաջնորդվել այն մտայնությամբ, որ այս աշխարհում ամեն ինչ անցողիկ է
  • ճշմարիտ կենտրոնացում. որը ներառում է 4 հաջորդական աստիճաններ.
  • զուտ ուրախություն, էքստազ, որը ծնվում է առանձնացմամբ և օբյեկտի մտային ուսումնասիրությամբ
  • ներքին հանգստություն և խաղաղություն՝ ազատում դատո­ղություններից և ուսումնասիրություններից
  • ազատում էքստազից, ուրախությունից, մարմնական բոլոր զգայություններից ազատվելու գիտակցում և կատարյալ անխռով վիճակի ձեռք բերում
  • բացարձակ հանգիստ վիճակ, անտարբերություն ինքնա­տիրապետման, տառապանքի ազատության, նույնիսկ այդ վիճակի գիտակցման նկատմամբ։

Այս վիճակը կոչվում է «նիրվանա», որը ոչ կյանք է, ոչ մահ, կեցու­թյուն չէ, ոչ կեցություն էլ չէ, որում գտնված և կյանք վերադարձած մարդիկ ազատվում են Սանսարայի և Կարմայի ազդեցություններից, հո­գին ազատում մարմնական կապանքներից և դառնում իմաստուն։

Իմ կարծիքով Բուդդիզմը լավ կրոն է էգոիստ մարդկանց համար, քանի որ այնտեղ պատվիրանների փոխարեն, Խորհուրդներ են։

Աղբյուրը https://hy.wikipedia.org/wiki/Բուդդայականություն

Պատասխանատվութոյւն

Ես մտածում եմ, որ պատասխանատվությունը առաջանում է մարդուն վստահելուց։ Բոլորս ել փոքր ժամանակ ունեցել ենք ընկերներ և եղել է որ նրանց խաղալիքների մեկը վերցրել ենք մեկ կամ երկու օրով և մենք դառնում ենք պատասխանատու այդ խաղալիքի համար։ Մենք պետք է այն չկոտրենք, չվնասենք իսկ այլ դեպքում ընկերըտ քեզնից կնեղանա։ իսկ դպրոցական տարիքում դու պատասխանատու ես քո պահվածքի,սովորելու  համար։ Եթե դու չարեցիր այն ինչ քեզ վստահել են ուրեմն, դու այդ մարդու համար կդառնաս անպատասխանատու։

Հասարակագիտություն

Հասարակագիտություն բառի կազմությունը ներառում է «հասարակություն» և «գիտություն» բառերը և նշանակում է գիտություն հասարակության մասին: Հասարակագիտական են համարվում այն գիտակարգերն ու հարացույցերը, որոնց ուսումնասիրության օբյեկտը հասարակությունն է: Երբեմն սոցիոլոգիան նույնացնում են հասարակագիտության հետ, սակայն վերջինս ներառում է մի շարք գիտություններ, որոնք ևս ուսումնասիրում են հասարակական երևույթներն ու գործընթացները: Սակայն հասարակությունը, հանդիսանալով մարդկանց ամբողջություն, ենթադրում է, որ հասարակագիտության ուսումնասիրության առարկան իր մեջ ընդգրկում է նաև մարդուն առնչվող մի շարք հիմնահարցեր: Այսպես, հասարակագիտությունը կարելի է համարել նաև գիտություն մարդու կյանքի մասին, որը կենսագործունեթյուն է ծավալում հասարակության մեջ:

Մարդը և հասարակությունը

Հասարակություն կամ մարդկային հասարակություն, անհատների փոխադարձ, մշտական հարաբերությունների մեջ գտնվող մարդկանց խումբ է կամ միևնույն աշխարհագրական կամ վիրտուալ տարածության մեջ գտնվող մեծ սոցիալական խումբ է, որ կառավարվում է միևնույն քաղաքական իշխանությամբ և գերակշռող մշակութային սպասումներով։ Հասարակական գիտություններում, ավելի մեծ հասարակությունը հաճախ ենթարկվում է ենթախմբերի շերտավորման: Հասարակությունը իր անդամներին կարող է հնարավորություն ընձեռնել, որքանով որ հնարավոր է, օգուտներ քաղելու այն եղանակով, որոնք անհատական ձևով հնարավոր չէ: Եվ անհատական և սոցիալական օգուտները կարող են տարբերվել կամ շատ դեպքերում համընկնել: Հասարակությունը կարող է բաղկացած լինել համակարծիք անձանցից, ովքեր մեծ հասարակություններում ունեն իրենց դոմինանտ նորմերը և արժեքները: Այդ տերմինը, որը երբեմն անվանում են որպես ենթամշակույթ, լայնորեն կիրառվում է քրեաբանության մեջ:

Գենդերային հավասարութոյւն

գենդերային հավասարություն, նշանակում է իրավահավասարություն կնոջ և տղամարդու միջև տարբեր բնագավառներում՝ սոցիալ-տնտեսական և մշակութային, քաղաքական և քաղաքացիական ոլորտներում։

Որոշ իսլամադավան երկրներում՝ Սաուդյան Արաբիայում, Աֆրիկյան մի շարք երկրներում կինը զրկված է վերոհիշյալ իրավունքներից։ Այդ երևույթը 18-րդ դարում հաղթահարվել է մի շարք զարգացած երկրներում, ինչպիսիք են Մեծ Բրիտանիան, ԱՄՆ-ն, Ճապոնիան և այլն։ Այդ առումով մեծ դեր է խաղացել «Կանանց խտրականության դեմ» կոնվենցիան, որի դրույթները սահմանում են կանանց և տղամարդկանց իրավահավասրությունը պետական կառավարման ոլորտում

Արաբական երկրներում, որոնք հայտնի են կանաց ավելի ցածր իրավական կարգավիճակով, տեղի են ունեցել որոշ դրական փոփոխություններ։ Օրինակ այստեղ առաջին անգամ դատավոր է ընտրվել արաբ կին։ Քաղաքականության առումով դրականապես ` գնահատվում նաև այն հանգամանքը, որ որոշ երկրներում պետության գլխի պաշտոնում են գտնվում կինը օրինակ Կոստա Ռիկայի նախագահը Լաուրա Չինչիլիան է. Սեռային տարբերությունը չի կարող առնչվել գործնական հատկությունների հետ։