Եռօրյա ճամփորդություն դեպի Գյումրի

Հունվարի 18-ի առավոտյան ժամը 9-ին    Մայր դպրոցից   շարժվեցինք դեպի Գյումրի։ Բոլորը զինվել էին տաք հագուստներով, գլխարկներով, ձեռնոցներով, բացի ինձանից, չնայած մայրիկի պնդումներին, ես չվերցրեցի ձեռնոցներս և գլխարկս, ինչի համար զղջացի։ Սկզբում այցելեցինք Արուճի քարավանատուն, որը թվագրվում է 13-րդ դար։ Միջնադարյան այս հյուրատունը գտնվում էր Բագրատունյաց մայրաքաղաք Անին և Դվինը կապող ճանապարհին, որը Հայաստանով անցնող Մետաքսի ճանապարհի մի հատվածն էր: Այս հյուրատունը մեկ մուտք ունեցող լայն շինություն է, որի մուտքը նախատեսված է եղել բեռնավորված կենդանիների համար։

Մեր հաջորդ կանգառը Սուրբ Հովհաննես եկեղեցին էր , որը հիմնադրվել է 5-րդ դարում։Կանգուն հայկական եկեղեցի է Հայաստանի Արագածոտնի մարզի Մաստարա գյուղում, միջնադարյան Հայաստանի հնագույն ու ամենակատարյալ կառույցներից մեկը։ Եկեղեցին առանձնանում է իր ճարտարապետական ոճով և նրա նման եկեղեցիներին կոչում են «մաստարայատիպ» եկեղեցիներ։Եկեղեցու կառուցվածքը պլաստիկ մակերեսներով ստեղծված մոնոլիտ համակարգ է՝ իրականացված քարով, աշխատում է որպես շրջված զանգ, որի ծանրության կենտրոնը բարձրության 1/3-ի վրա է։ Կառուցվածքի այս համակարգով է պայմանավորված եկեղեցու բացառիկ կայունությունն ու սեյսմակայունությունը, որը միաժամանակ նրա գեղարվեստական արտահայտչականության հիմնական միջոցն է։

Եկեղեցուց հետո գնացինք  դարբնոց, որտեղ ծանոթացանք դարբնության արվեստին, ինչն ինձ համար ամենահետաքրքիրն էր։ Իսկ չորրորդ  կանգառը եղավ Սև բերդը, որը կառուցվել է 1834 թ․-ին և ունի ստորգետնյա ուղիներ։  Հետո մենք  հասանք հյուրատուն, տեղավորվեցինք, ընթրեցինք, իսկ հետո բոլորը գնացին քնեցին, բայց մենք երեք ընկերներով մի սենյակի մեջ էինք և որոշեցինք չքնել և գիշերվա ընթացքում լավ ժամանակ անցկացրինք։ Երկրորդ օIMG_20200118_152759.jpgրը առավոտյան, չնայած անքուն գիշերվան, զարմանալիորեն հեշտ արթնացա։ Նախավարժանքից հետո  նախաճաշեցինք և գնացինք Մհեր Մկրտչյանի տուն- թանգարան, որտեղ էլ իմացանք ինչ տխուր կյանք է ունեցել հայտնի դերասանը, տեսանք հայտնի ֆիլմի տակառիկը և կամոդը։Դրանից հետո գնացինք Աշոցք ,և ես նորից  հիշեցի գլխարկի և ձեռնոցների մասին, բայց ինձ օգնության եկավ անփոխարինելի  ընկեր Ստելլան։ Մենք  լավ ժամանակ անցկացրինք, քշեցինք սահնակ և դահուկ։ Այնուհետև վերադարձանք հյուրատուն  և ի տարբերություն նախորդ գիշերվա, այս գիշեր մի լավ քնեցինք, որպեսզի առավոտյան  վերադառնայինք Երևան։ Հույս ունիմ էլի կերտանք Գյումրի, ըբը։

Оставьте комментарий